Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես դրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից (It’s up to them), եթե ցանկանում են հանդիպել, ինչպես նախարարները (ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը-Խմբ.) հանդիպեցին այստեղ (ԱՄՆ-ում-Խմբ.) ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ։

Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ Կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել ամրագրված մեր բոլոր պարտավորությունները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել