Դեկտեմբերի 1-ից նոր ուղիղ չվերթ՝ Երևանից Վոլգոգրադ

Դեկտեմբերի 1-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված է 220 ուղևորի համար:

Թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է լինելու։ Չվերթները կլինեն երեկոյան ժամը 17:15-ին։

Տոմսերի վաճառքն արդեն բաց է և հասանելի ուղևորների համար «Հայկական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել