Վարորդը՝ Մ․Է․-ն, տեղում մահացել է

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա տուժած:

Այս մասին հաղորդում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել