30 կալանավորված անձ՝ Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության գործով

Մոսկվայի դատարանը 30 անձանց է կալանավորել Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության գործով։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Հիշեցնենք, որ Wildberries-ը՝ Ռուսաստանի խոշորագույն առցանց մանրածախ վաճառողը, իր մամուլի ծառայության միջոցով չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Վլադիսլավ Բակալչուկը՝ ընկերության հիմնադրի ամուսինը, փորձել է ուժով մուտք գործել ընկերության մոսկովյան գրասենյակ զինված պահակների հետ միասին:

Հնչել են կրակոցներ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Տատյանա Բակալչուկը երեկ՝ սեպտեմբերի 19-ին հայտնել էր, որ Wildberries-ը միջադեպից հետո սգո օր է հայտարարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել