«Հայերը երբեք չեն ապրել Ղարաբաղի հողի վրա». Ալիև

«Խանքենդին» (Ստեփանակերտը․ չակերտները՝ Iravaban.net-ի) մեր պատմական հողն է, և ես վստահ եմ, որ Ադրբեջանում դա գիտեն բոլորը։ Աշխարհը նաև գիտի, որ «Խանքենդի» քաղաքը եղել է հնագույն ադրբեջանական բնակավայր, ինչի մասին է վկայում նրա անունը՝ Խանի գյուղ։ Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է օկուպացված Ստեփանակերտում բացված համալսարանի ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը։

Նա հիշեցրել է, թե 19-րդ դարի սկզբին կնքված պայմանագրերը փաստացիորեն որոշեցին հետագա «օկուպացիան»։

«Որովհետև այս պայմանավորվածություններից հետո այստեղ Իրանից և Արևելյան Անատոլիայից սկսվեց հայերի զանգվածային վերաբնակեցում, որոնք երբեք չեն ապրել Ղարաբաղի հողում։ Ճիշտ է, ճշգրիտ պատմություն է։ Պարզապես Հայաստանն ու հայ գիտնականները, ինչպես միշտ, կեղծեցին պատմությունը, փորձեցին հորինված պատմություն ստեղծել և իրենց լոբիստական ​​ցանցերի միջոցով կարողացան որոշակիորեն մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել