Դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին, դա ճիշտ չէ. Մարիա Զախարովա

Մարիա Զախարովան հայտարարել է, թեդիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին, դա ճիշտ չէ։

Բացի այդ, նշվում է, որ Երևանը մնում է ԵԱՏՄ-ում, բայց սառեցնում է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, կարծես այդ կառույցները տարբեր երկրներ են ստեղծել։ Արևմուտքի ճնշում կա, արևմտյան պաշտոնյաների խոսքերն ակնհայտորեն արտացոլված են Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են ու չեն համապատասխանում փաստերին։ Այս ֆոնին Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակում են։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավը՝ հակառակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել