Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ Արմեն Վարդանi Արամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Ժամկետը հաշվարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա կալանավորման պահից կամ Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու պահից, հայտնում են դատարանից։
Արամյանը մեղադրվում է ՌԴ ԶՈւ-երի մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվությանը հրապարակային տարածելու, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերի, ահաբեկչության հրապարակային հիմնավորման կամ ահաբեկչության քարոզչության համար։
Արամյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։