Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, Վերին Անտառային փողոցի թիվ 122/11 հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Հ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Լեոյի փողոցում 1983 թ. ծնված Տիգրան Թ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և հեռացել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net