Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հեզբոլլահի» անդամների կապի սարքավորումները:
Պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ՝ այդ թվում 10-ամյա աղջիկ։ Զոհվել և վիրավորվել են «Հըզբոլլահի» մի քանի բարձրաստիճան պատասխանատուներ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորների թիվը շուրջ 2800 է։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հետաքննում է երկրում տեղի ունեցած մի շարք պայթյունների պատճառները:
Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը իսրայելական ագրեսիա է` հիմնվելով մի շարք պայթյունների նախնական տվյալների վրա: