Թրամփի դեմ հերթական մահափո՞րձ է իրականացվել․ New York Post

«Նա ողջ-առողջ է»,-ասել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։

Հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբից հայտարարել են, որ Թրամփից ոչ հեռու կրակոցներ են հնչել, և որ քաղաքական գործիչը գտնվում է անվտանգության մեջ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թփերի մեջ հայտնաբերվել է AK-47 ինքնաձիգ։

Գաղտնի ծառայությունն արձագանքել է Դոնալդ Թրամփի մոտ տեղի ունեցած կրակոցներին, երբ վերջինս դուրս էր գալիս գոլֆի ակումբից։ Ուեսթ Փալմ Բիչում գտնվող Թրամփի միջազգային գոլֆի դաշտի մոտ երկու մարդ կրակել են միմյանց վրա։

Կրակոցներն ուղղված չեն եղել ԱՄՆ նախկին նախագահի դեմ, հայտնում է New York Post-ի աղբյուրը, սակայն կողմնակիցներն այլ բան են պնդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել