Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:
Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.
բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.
գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը) կամ լիազորված անձը` օրենքով սահմանված կարգով: