Դատավարության ո՞ր փուլում է դատավորը ճշտում ամբաստանյալի դիրքորոշումը

Նախագահողը ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը, նրան ներկայացված քաղաքացիական հայցի հիմքերը և չափը:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորն ամբաստանյալին հարցնում է, թե արդյո՞ք նա իրենց մեղավոր ճանաչում է, թե ոչ, եթե ճանաչում է, ապա կոնկրետ ինչո՞ւմ և ամբողջությամբ է իրենց մեղավոր ճանաչում, թե ոչ:

Ամբաստանյալը կաշկանդված չէ նախաքննության ընթացքում մեղքն ընդունելու կամ չընդունելու իր հայտարարություներով:

Ամբաստանյալն իրավունք ունի չպատասխանել այդ ընթացքում իրեն տրված հարցերին, ինչը չի կարող մեկնաբանկվել իր դեմ:
Կողմերն իրավունք ունեն ամբաստանյալին տալ այնպիսի հարցեր, որոնք ուղղված են ամբաստանյալի դիրքորոշումը ճշտելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել