Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ.
2) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.
3) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: