Վտանգավոր բեռների փոխադրումների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ուղեկցող անձնակազմի ընտրության և հրահանգավորման, բժշկական զննության անցկացման պատասխանատվությունը կրում է վտանգավոր բեռ փոխադրողը:
Փոխադրման ընթացքում ուղեկցող անձնակազմը՝
1) ապահովում է փոխադրման ամբողջ ընթացքում վտանգավոր բեռների ուղեկցումը, դրանց անվտանգության պահանջների պահպանումը, սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությունը.
2) վտանգավոր բեռի փոխադրումից առաջ անցնում է վտանգավոր բեռի փոխադրման և միջադեպերի հետևանքների վերացման համար նախապատրաստություն և հրահանգավորում.
3) անցնում է բժշկական զննություն.
4) փոխադրման սկզբում ստուգում է վտանգավոր բեռների արտաքին վիճակը` դրանց ճիշտ փաթեթավորումը, պիտակավորումների և դրոշմակնքման պահպանվածությունը.
5) միջադեպերի և վթարների դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջադեպերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ: