Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր, այս մասին գրում է РИА Новости-ն։
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի մայրաքաղաքը տեղափոխելուց»,-մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը Փեզեշքիանի խոսքերը։
Նա նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։