Telegram-ը կսկսի մոդերացիայի ենթարկել մասնավոր նամակագրությունները Պավել Դուրովի ձերբակալությունից հետո, գրում է TechCrunch պորտալը։
Մեսենջերի այլ փոփոխություններ.
- Հինգշաբթի Telegram-ն իր FAQ էջից հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ մասնավոր նամակագրությունները պաշտպանված են մոդերատորության հարցումներից,
- Թարմացված բաժինը հայտնում է, որ Telegram-ն այժմ ունի «Բողոքել» կոճակը, որը թույլ է տալիս զեկուցել անօրինական բովանդակության մասին մոդերատորներին,
- FAQ-ի էջում Telegram-ը տրամադրել է էլ․ հասցե, որին կարող եք ուղարկել բովանդակությունը հեռացնելու հարցում՝ կցելով հղումը։