Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը

Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը և հայտարարել, որ Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան։

Նա ֆրանսիական իշխանությունների պնդումներն անվանել է «ապշեցուցիչ» և ասել, որ Telegram-ը համապատասխանում է օրենքներին, և մեսենջերն ունի ներկայացուցիչ ԵՄ-ում, ով պատասխանում է հարցումներին։ Փարիզը նաև Դուրովի հետ անձամբ կապ հաստատելու բազմաթիվ ուղիներ ունի, և նա մեկ անգամ չէ, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի հյուպատոսություն։

«Որոշ ժամանակ առաջ, երբ նրանք ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ով թեժ գիծ ստեղծել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- գրում է Դուրովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել