Արդյո՞ք պետությունը պարտավոր է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը

Հայաստանի կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են անհապաղ, արդյունավետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել.

ա. բարձրացնելու համար հասարակության, այդ թվում` ընտանիքում, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և հարգանք սերմանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ.
բ. պայքարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող, նաև սեռային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար ավանդույթների դեմ կյանքի բոլոր բնագավառներում.
գ. բարձրացնելու համար իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց ունակությունների ու ներդրումների վերաբերյալ:

Այս նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են.
ա. հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ քարոզարշավներ նախաձեռնելու և իրականացնելու գործընթացները, որոնց նպատակն է.
· խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչումը,

· նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց դրական կերպով ընկալելու և նրանց մասին սոցիալական իրազեկվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրներին,

· բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների, առավելությունների և ունակությունների, ինչպես նաև աշխատավայրում և աշխատուժի շուկայում նրանց ներդրումների վերաբերյալ.

բ. հարգալից վերաբերմունքի սերմանումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում` երեխաների մեջ, դեռ վաղ հասակից.
գ. լրատվամիջոցներին աջակցումը, որպեսզի վերջիններս ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց Կոնվենցիայի նպատակներին համապատասխան.
դ. հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր իրականացնելուն օժանդակելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել