Մրայա Քերիի մայրը՝ Պատրիսիան և քույրը՝ Էլիսոնը, մահացել են այս հանգստյան օրերին, գրում է People-ը՝ վկայակոչելով երգչուհու հայտարարությունը։ Նա այլ մանրամասներ չի հայտնել, նշում է հրատարակությունը։
87-ամյա Քերի Պատրիսիան օպերային երգեցողություն է դասավանդել։ Իր հուշերում՝ The Meaning of Mariah Carey, Մրայան պատմել է մոր հետ իր դժվար հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ դժվարությունների պատճառը մասնագիտական մրցակցությունն է եղել։
BBC-ն նշում է, որ Մրայա Քերիի հարաբերությունները քրոջ՝ Էլիսոնի հետ նույնպես բարդ են եղել։ Երգչուհին իր հուշերում գրել է, որ «իրեն ավելի ապահով է զգում» քրոջ և եղբոր՝ Մորգանի հետ կապ չունենալու արդյունքում։
Գրքի թողարկումից հետո Էլիսոնը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մրայային, նրանից պահանջել 1,2 միլիոն դոլար՝ «հուզական մեծ տառապանքների համար»։