Դուրովը ծրագրել էր երեկոն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում և մնալ ընթրիքի. AFP

Գործարար Պավել Դուրովը ծրագրել էր երեկոն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում և մնալ ընթրիքի, այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։

Հետաքննությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Դուրովը ժամանել է Ադրբեջանից և ծրագրել է առնվազն մեկ երեկո անցկացնել Փարիզում։

Ռուսական թելեգրամյան ալիքները տարածում են, որ Պավել Դուրովը ընկերուհու՝ Յուլիա Վավիլովայի հետ էր մեկնել Փարիզ։ Վավիլովան Դուրովի հետ էր ողջ ճանապարհորդության ընթացքում՝ Ղազախստանից մինչև Ադրբեջան, ապա՝ Ֆրանսիա։ Ձերբակալությունից անմիջապես հետո աղջիկը դադարել է սթորի գրառումներ կատարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել