ՄԻՊ-ի զեկույցը պետք է իրավական հետևանքներ ունենա. Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ բավականին աղմկահարույց էր: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:

«Եթե զեկույցում հրապարակված տեղեկությունները հաստատող տվյալներ կան, ապա այն պետք իրավական հետևանքներ ունենա»,- ասաց Մարատ Ատովմյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կտրուկ փոփոխությունների կարիք ունի ոչ միայն դատական համակարգում. եթե անգամ զեկույցի հիման վրա փոփոխություններ լինեն դատական համակարգում, ապա դրանք չպետք է ավարտվեն զուտ կադրային փոփոխություններով, այլ պետք է համակարգային լինեն:

«Եթե համակարգը նույն է, ապա անձերի փոփոխությունից առանձնապես բան չի փոխվելու»,-նշեց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:
Նրա կարծիքով դատավորները պետք է լիարժեք գիտակցեն իրենց առաքելությունը, այն, որ իրենց կայացրած դատական ակտերից է կախված` Հայաստանը կդառնա իրավական պետություն, թե` ոչ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել