Ոստիկանությունը բացահայտեց 1988թ.-ին տեղի ունեցած միջադեպը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն  և հաղորդում  տվել, որ 1998 թ. ամռանն  իր ծանոթ, 1962 թ. ծնված  Մովսես Կ.-ն 4.000 դոլարով և մեկ ամսից վճարելու պայմանով  իրենից գնել է «ՄԱԶ-54322»  մակնիշի ավտոմեքենա:

Հետագա 2 ամսվա ընթացքում վճարել է 400 դոլար, սակայն դրանից հետո չի վճարել և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային:

Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, Մովսես Կ.-ն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն  և տվել խոստովանական բացատրություն: 

Ոստիկանության լրատվության բաժնի հաղորդմամբ, կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել