Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախում քննարկվում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորությունը, ՏԱՍՍին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

«Ռուսաստանը ցանկություն է հայտնել բացել հյուպատոսություն, քանի որ մենք արդեն ունենք երկու գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի մեծությունն ու ադրբեջանցիների թիվը՝ դա տրամաբանական է։ Ադրբեջանում, ընդհակառակը, հյուպատոսությունների աշխատանքն ավելի սահմանափակ է, սակայն քննարկումները շարունակվում են, տարբերակներ են առաջարկվում»,- նշել է Բյուլբյուլօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել