Իրանի նոր արտգործնախարարը Աբբաս Արաղչին է. նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը։
Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, նա այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ քննարկելու հակամարտության կարգավորման տարբերակները։