Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա կազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցները`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.
դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցները: