Մեթյու Փերիի մահվան գործով 5 անձ է ձերբակալվել

Ամերիկյան լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են դերասան Մեթյու Փերիի մահվան գործի նոր շրջադարձը. օգոստոսի 15-ին հինգ մարդ ձերբակալվել և մեղադրվել է կետամին տարածելու դավադրության համար, ինչը հանգեցրել է «Ընկերներ» սերիալի աստղի մահվանը։

The New York Times-ը գրում է, որ մեղադրայլներից մեկը՝ Քենեթ Իվամասան, Փերիի մահվանը նախորդող հինգ օրվա ընթացքում Փերիին առնվազն 27 կետամինի ներարկում է արել։ Ձերբակալվածների նամակագրության մեջ նույնիսկ նման նամակ է հայտնաբերվել․ «Հետաքրքիր է՝ այս ապուշը ինչքա՞ն է վճարելու»։

The Wall Street Journal-ը նշում է, որ Փերիի մահը կետամինի վերաբերյալ նոր քննարկումների սկիզբն է դրել: Որոշ բժիշկներ ԱՄՆ-ում այն նշանակում են առանց դրա հիմնական նպատակի՝ ծանր դեպրեսիայի կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով տառապող հիվանդների բուժման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել