Ավելի քան 100 պաղեստինցի է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով

Գազայի հատվածում տեղահանվածներին պատսպարող դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով ավելի քան 100 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ իսրայելական երեք հրթիռներ հարվածել են Ալ-Դարաջ թաղամասում գտնվող Ալ-Թաբին դպրոցին՝ կատարվածը որակելով որպես «սարսափելի ջարդ»։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մոտ 250 մարդ եղել է աղոթասրահի ներսում։

Պաղեստինցի լրագրող Հոսամ Շաբաթը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն կարողացել օգնել կրակի տակ մնացածներին, քանի որ իսրայելական զինվորականները դադարեցրել են ջրամատակարարումը դեպի տարածք:

Իր հայտարարության մեջ իսրայելական բանակը նշել է, որ իր օդուժը հարվածել է հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը «համասի ահաբեկիչների և հրամանատարների համար թաքստոց է ծառայել», ինչպես նաև ապաստան է Գազա քաղաքի բնակիչների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել