Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության X-ի միկրոբլոգից։
«Նախօրեին ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը»,-նշված է գրառման մեջ։
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և դիտորդական թիմը հանդիպել են Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին։