Վիճաբանության ժամանակ դանակահարել էր ավագ եղբորը

Օգոստոսի 7-ին, ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի քանի հարվածներ էր հասցրել նույն հասցեում բնակվող 54-ամյա եղբայրը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել