Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,-նշվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել