Ինչպե՞ս է կատարվում պայմանագրային և ժամկետային զինծառայողների որակավորումը

Պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ճիշտ ընտրության, մասնագիտական ունակությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման, զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխանելու և առաջխաղացման հեռանկարը որոշելու, ինչպես նաև պահեստազորում գտնվող քաղաքացիներին նախորոշելու նպատակով կատարվում է որակավորում:

Որակավորման կազմակերպման և անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Պայմանագրային զինծառայողը որակավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր 5 տարվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա կամ կլինիկական օրդինատուրա ավարտելիս:

Զինծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու, ուսման ուղարկելու, պետական պարգևով պարգևատրելու, վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու դեպքերում անցկացվում է արտահերթ որակավորում և հանձնաժողովի կարծիքը գրառվում է ներկայացման (պարգևատրման) թերթիկի վրա:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սպաների որակավորումն անցկացվում է պահեստազոր արձակելիս կամ նրանց հետ պայմանագիր կնքելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել