Ինչպե՞ս են հաշվարկվում սնանկ ճանաչվածի հարկային պարտավորությունները

Սնանկության գործն ավարտելու մասին դատարանի վճռով իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները հաշվառվում են ստորև նշված կարգով:

Դատարանի կողմից պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կայացված վճիռը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը համապատասխան նյութերի հետ միասին ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները ներկայացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչությունը ուսումնասիրում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններից վերը սահմանված կարգով ստացված դատարանի վճիռները և դրա վերաբերյալ համապատասխան նյութերը և վճռի բողոքարկման հանգամանքների բացակայության դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկություն է ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունը վերոնշյալ տեղեկության հիման վրա կազմում և 5-օրյա ժամկետում ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում ցուցում` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ և պարտավորությունների վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ:

Նշված ցուցման հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել