Շարժումն այս պահին Գորիսում է․ համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին

«Առաջին օրը, երբ խոսել ենք, թե ծագել է խնդիրը այս սահմանազատում կոչվածի, առաջին անգամ այստեղ է տեղի ունեցել՝ Շուռնուխում, մեր աչքերի, ձեր աչքերի առջև։

Մենք այն ժամանակ լռեցինք, այո, մեր սյունյաց տարբեր քաղաքների համայնքապետները սյունեցիների հետ միասին ընդվզեցին, դուրս ելան փողոց, բայց կիսատ մնաց, մարդիկ արժանապատիվ կերպով արտահայտեցին։

Հաջորդեց Արցախն ամբողջության մեջ, նորից մի խումբ մարդիկ ոտքի կանգնեցին, ընդվզեցին և այլն, և մեծ հատվածին անհաղորդ մնաց։

Հիմա եկել է Տավուշը, վաղը իջնելու է, հասնելու է Տիգրանաշեն, դարձյալ վերադառնալու է Սյունիք, Գեղարքունիք, և այսպես շարունակ։ Այս ճանապարհը մեզ տանում էր Արցախ, այս ճանապարհը կյանքի ճանապարհ է նաև տեղի բնակչության զարգացման համար։

Տավուշում տեղի ունեցած խնդիրները սոսկ տեղական խնդիրներ չեն, մեր 3 գյուղական համայնքներին չէ, որ վերաբերում է՝ Կիրանցին, Ոսկեպարին, Բաղանիսին։ Դրա համար ենք մենք որոշել բոլոր մեր մարզերով անցնել և խոսել մարդկանց հետ՝ ի վերջո մենք հայրենիք ունե՞նք, թե՞ չունենք»,-այսօր ասաց Բագրատ Սրբազանը Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Գորիսում Բագրատ Սրբազանին և շարժման աջակիցներին դիմավորել է համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել