«Շուռնուխից ենք գալիս․ ուղղակիրորեն աղետը մեր աչքերի առջև էր»․ Բագրատ Սրբազանը շարունակում է հանդիպումները Սյունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 30-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ուղևորվել է Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիր, որտեղ բնակիչներին հետ զրույցում նա ասաց․

«Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է, արժեքների փոփոխության մասին, այս վանքը իր ամբողջ պատմությամբ և էությամբ հենց այդ արժեքների բացարձակ կրողներից մեկն է։

Այս քանի օրերը Մեղրիից սկսած՝ համայնքով, շեներով մենք այցելում ենք մեր ժողովրդին։ Ասեմ Ձեզ՝ տարատեսակ ճնշումներով, տարատեսակ վախերով, տարբեր միջոցներով մարդկանց փորձում են ետ պահել այս շարժումից, բայց մենք ուրախ ենք՝ որքան էլ մենք տարբեր տեղերում մարդկանց տեսնումենք, տրամարդրությունն այն չէ, ինչ որ մենք տեսնում ենք։

Ինձ համար կարևոր էր արձանագրել, թե մեր ժողովրդի մտքերն ինչպիսին են, արդյոք համակերպվել են ստի մեջ ապրելու, թե ոչ, արդյոք ուզում են վախի միջավայրում անընդհատ մնալ, թե ոչ։

Շուռնուխից ենք գալիս, ուղղակիրորեն աղետը մեր աչքերի առջև էր, և դա առաջինն է, որ մենք չարթնացանք դրանից։ Շուռնուխի տների պատշգամբից մեր դիմաց Արցախն է պարզվում, վերստին չարթնացանք։ Անընդհատ կորուստների մեջ ենք գտնվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել