Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել են Դուբրովնիկի համաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:

Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին` շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել