Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքի տարբեր հատվածներում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները:
«2024 թվականի հունվարից սկսել ենք ապամոնտաժման աշխատանքները տեղեկատու դաշտի վահանակների, 350 հատ մեծ տեղեկատու դաշտեր ապամոնտաժվել են և՛ տնտեսվարողների կողմից, իրենք իրենց ուժերով են ապամոնտաժել, և՛ համայնքի կողմից»,-ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժ/պ Արմեն Առաքելյանը։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը նշեց․ «Դավթաշեն վարչական շրջանում մոտավորապես ապամոնտաժվել է 300 ոչ չափորոշիչներին համապատասխանող գովազդ։ Անհնար է՝ ինչ-որ մեկն արտոնյալ լինի, նրանց գովազդները չապամոնտաժվի, բոլորինն էլ պետք է ապամոնտաժվի և բերվի չափորոշիչներին համապատասխան»։
Մանրամասները՝ տեսանյութում։