ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է, որ հունիսի 28-ին՝ ժամը 17։52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ի փակուղու տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։20-ին, մարվել՝ 18։36-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 77 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆերը։
