«Թիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր»․ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը

Երեկ երեկոյան՝ ժամը 18։30-ին, «Վեոլիա ջուր» ընկերության կարգավարական ծառայությունը թիմին տեղեկացրեց, որ «Լոկատոր» համակարգը ցույց է տալիս «Արզնի 2» ջրատարի ջրաքանակի նվազում՝ վայրկյանում 400 լիտրի չափով:

««Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես մեկնեց վթարը վերացնելու: Մեր մասնագետները փոխել են գետի հունը տվյալ հատվածում, իջեցրել ջրի մակարդակը, որպեսզի եռակցման միջոցով ջրատարի պոկված «կարերը» վերականգնեն:

Աշխատանքը բարդ է, քանի որ ընթանում է դժվարին պայմաններում։ Թիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր, որպեսզի հնարավոր լինի հայտարարված ժամին ջրամատակարարումը վերականգնել»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել