«Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում»․ Բագրատ Սրբազան

Այսօր՝ հունիսի 27-ին, Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հարցին, թե Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում եղե՞լ է, և լսե՞լ է նրա՝ 24․news-ին տված հարցազրույցը, Բագրատ Սրբազանն ասաց՝ ամբողջը չի լսել, իսկ վերջինիս հետ նոր հանդիպման, կատարվածի մասին նշեց․

«Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում, կարծեմ հարցազրույցից առաջ ենք հանդիպել։ Ինձ համար դժվար հարց է դա, շատ դժվար է, մարդկայնորեն էլ է դժվար, բոլոր առումներով դժվար է։ Եթե քաղաքական գործիչներն այս կամ այն հաշիվներն ունեն ընդհանրապես, ինձ համար դրանք չկան։

Սուրենի հետ մենք ճամփա ենք անցել ամիսներով, ես որևէ գնահատական ո՛չ ուզում եմ տալ, ո՛չ կարող եմ տալ։ Ինձ համար բարոյական չէ դա, շարժումը շարունակվում է, ովքեր ցանկություն ունեն այդ շարժման առաջնորդ լինել, անդամ լինել, մաս լինել, միշտ կարող են ներկա լինել»։

Այն հարցին, թե Սուրեն Պետրոսյանը հանդիսանում է շարժման առաջնորդներից, թե ոչ, Բագրատ Սրբազանն ասաց, որ կվերադառնա, կխոսեն, չեն կարծում, որ դա այդքան մեծ հարց է։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած շարժման մասնակիցների այսօրվա քննարկումները կմեկնարկեն քիչ անց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել