ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում, հարցրել է, թե երբ խորհրդարանը կընդունի միգրացիոն քաղաքականությունը խստացնող օրենքը։ Միաժամանակ նա Պետդուման անվանել է «հիմար» (Государственная дура)։
«Ես շատ կուզենայի իմանալ, թե երբ մեր «Պետական հիմարը» լավ օրենքներ կընդունի»,- ասել է Բաստրիկինը՝ դիմելով քննարկումներին մասնակցած պատգամավորներից մեկին։
Քննչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել է, որ Պետդումայի մասին արտահայտությունը տեսել է համացանցի նյութերից մեկի մեկնաբանություններում, որտեղ իրեն գովել են, իսկ պատգամավորներին քննադատել։
Սրանից անմիջապես հետո Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն հայտարարել է, որ Բաստրիկինն իր արտահայտությամբ «վիրավորել է ժողովրդին», քանի որ պատգամավորներին ընտրում են ՌԴ քաղաքացիները։
Բաստրիկինը պարբերաբար հայտարարություններ է անում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թվի աճի մասին։ Հենց նա էլ 2023 թվականի մայիսին առաջարկել է նրանց ուղարկել պատերազմ, իսկ մերժման դեպքում՝ արտաքսել հայրենիք։
Տեսանյութը՝ այստեղ։