««Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում»․ մարզպետ

Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպես կարող է այլևս դիտարկվել աղետի գոտի, այդ խոսույթն ինձ թվում է՝ այլևս մեզ չի վերաբերում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Հարցին՝ Գյումրիում ջրամբարներ կան, եթե տեղումներ լինեն, մարզը պատրա՞ստ է, առատ տեղումների դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու համար ջրհեղեղը, նա պատասխանեց․

«Բոլորովին վերջերս, երբ ամբողջ հանրապետությունում հորդառատ տեղումներ էին, տեղումների քանակն էլ սպասվածից ավելին էր, նաև տեղումնառատ էր Շիրակը, ասեմ՝ մեզ մոտ ոչ մի վտանգավոր բան չի գրանցվել։

Թեպետ, Արփի լիճն իր ծավալով 105 մլն խմ է և ամբողջությամբ լցված է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել