«Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» էջը։
«Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա՝
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,
Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը
Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք եկեղեցու բակ, դարձեք մեր երկրի ապագայի կերտողը»։