«Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում»,-այս մասին այսօր՝ հունիսի 27-ին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ինչպես գիտենք՝ ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո ունենք բավականին մեծ դիմելություն և այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել ենք, որ 2024 թվականին կունենանք շուրջ 550 հայտեր։
Տավուշի մարզում՝ 809, Սյունիքում՝ 167, Վայոց Ձորում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտեր։ 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր և տրամադրվել է վարկերը, մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»։
Մանրամասները՝ տեսանյութում։