Դպրոցը բուլկի թխողի համար չի, դպրոցը ջեմ սարքողի համար չի, դպրոցը նույնիսկ ուսուցչի ու տնօրենի համար չի. Նիկոլ Փաշինյան

«Մենք նայում ենք դասագիրքը, ասում ենք՝ սա մեր կրթություն ստանալու շրջանակն է։ Նույնիսկ դասագիրքը և զուտ առարկայական չափորոշիչը ամբողջ կրթությունը չի, որովհետև կրթության պարտադիր պայման է երեխաների սոցիալիզացիան»,- այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում։

«Պատկերացրեք՝ երեխա, որն ավարտում է դպրոցը և իր ողջ դպրոցական ուսումնառության ընթացքում շփվում է ընդամենը 10-20 այլ երեխաների հետ՝ դպրոցում։ Մենք ունե՞նք վերլուծություն՝ թե սա ինչ խնդիրների է հանգեցնում։

Հետագայում՝ երբ որ բանակում և այլն, տարբեր տեղերում խնդիր ենք տեսնում՝ մեծ միջավայրերում երեխաների հաղորդակցվելու խնդիրները, մենք ամենատարբեր պատճառներ փնտրում, գտնում ենք, բայց երբեք չենք անդրադառնում այս թեմային․ որ մի րոպե՝ այս երեխան մինչև բանակ գնալը միջավայրի հետ շփվելու փորձ չունի․ 18 տարի երեխան ապրել է մի միջավայրում, որտեղ շփվել է  20-30 հոգու հետ։

Մենք իրեն տանում ենք էնտեղ, որտեղ ինքը հայտնվում է 500 հոգու միջավայրում։ Ու թե սա ի՞նչ իրավիճակ է բերում, շատերը չեն պատկերացնում։

Մենք այս վերլուծությունները չենք անում, տո՛, որ ուզենանք էլ, երևի, չկարողանանք անել, որովհետև կարողությունը չունենք։

Այսօր մենք պետք է այդ արձանագրումը անենք․ դպրոցը բուլկի թխողի համար չի, դպրոցը ջեմ արտադրողի համար չի, դպրոցը հաց արտադրողի համար չի, էլէեկտրիկի, սանտեխնիկի համար չի։ Դպրոցը, նույնիսկ, ուսուցչի, տնօրենի համար չի, դպրոցը նույնիսկ ընտրական տեղամասի համար չի, դպրոցը երեխայի համար է։

Ուրեմն մենք պետք է կառուցենք դպրոցները երեխայի համար, պետք է կառավարենք դպրոցները երեխայի համար։ Դպրոցը երեխայի համար է։ Մյուսները՝ բոլորը, երեխային սպասարկող, ծառայություններ մատուցող անձնակազմ են։ Եվ ոչ թե երեխաները դպրոցական ենթակառուցվածի ատրիբուտն են։ Երևի այս բառը ճիշտ կլինի, որպեսզի ավելի կոպիտ բառ չօգտագործեմ։ Այսինքն այդ շարքի մեջ երեխաները ամենավերջին տեղում են, և նրանց մատուցվող ծառայության մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, իրականության մեջ մենք շատ հաճախ մոռանում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել