«Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս»,- ասել է Ալեն Սիմոնյանը` Լատվիա կատարած այցի ժամանակ
«Մեզ անհրաժեշտ է աջակցություն երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ: Միայն անհրաժեշտ է խաղաղություն հաստատելու Ադրբեջանի կառավարության ցանկությունը: Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է ինչպես Լատվիայի, այնպես էլ եվրոպական այլ գործընկերների օգնությունը: Կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը Rus.LSM-ին։