Վթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Տարոնցի նրբ., Ն.Շենգավիթ 9 փող., Արարատյան 10 շենքի ջրամատակարարումը:

Հունիսի 27-ին ժամը 08:00-20:00-ն կդադարեցվի Ադոնցի, Շիրվանզադե, Ն.Տիգրանյանի, Մամիկոնյանց, Շահսուվարյանի, Ազատության 21-22/3 շ., Արաբկիր 19, 21 փող., Կոմիտասի 63-65/1 շենքերի ջրամատակարարումը:

Հունիսի 27-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Անդ.Մանուկյանի, Ադոնցի 1 նրբ., Հ.Որոտնեցու, Մ.Թանգի, Անդոկ Իշխանի փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 27-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Բարձրաշեն գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել