Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը`  կարգադրում եմ.

1. 2024 թվականի հուլիսի 1-ից Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական»:

«Սիրելի հարգելիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական։
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին նման բարձր վստահության համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին և նախկին փոխտնօրեն Հակոբ Սաֆարյանին համատեղ 6 տարվա ստացված աշխատանքի համար։

Սիրելի լրագրող գործընկերներ, լրատվականների հարգելի ներկայացուցիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ համակարգելու եմ նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը։

Սիրով առաջարկելով ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ակնկալում եմ նաև ձեր աջակցությունը համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել