Կայացավ ArbMenia 2024 արբիտրաժի միջազգային կոնֆերանսը

Հունիսի 19-21-ը կայացավ ArbMenia 2024 արբիտրաժի միջազգային կոնֆերանսը՝ թվով 2-րդ անգամ, որը նախաձեռնել էր կրկին Այ Սի Սի Հայաստանյան կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային հանձնաժողովը մի շարք գործընկերների հետ համագործակցությամբ։ 

Արբիտրաժի օրերը մեկ հարկի տակ էին հավաքել ոլորտի առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր կետերից՝ Ֆրանսիա, Դուբայ, Վրաստան, Հնդկաստան, Չինաստան և այլն։ 

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Տուշպա գինետանը։

2-րդ օրը՝ հունիսի 20-ին կայացավ հիմնական կոնֆերանսը՝ հավաքելով գրեթե 100 հյուրերի և խոսնակների։ 

Օրը սկսվեց Այ Սի Սի Հայաստանյան կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի կողմից ողջույնի խոսքով՝ ընդգծելով Այ Սի Սի-ի դերը նման միջոցառումներում և կարևորելով փոխադարձ համագործակցությունը։ 

Օրվա մոդերատորն էր Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես նաև Resolve Academy-ի տնօրեն և համահիմնադիր Տաթևիկ  Կարապետյանը, ով ներկայացրեց օրվա գրաֆիկը և ապահովեց ադյունավետ ընթացքը։ 

«Ներդրումային արբիտրաժային լանդշաֆտ. ընթացիկ միտումներ և մարտահրավերներ» թեմայով Եղիշե Ջազոյանը, ով երկակի որակավորում ունեցող իրավաբան է՝ անգլիական և ռուսական իրավական համակարգերում նշանակալի փորձառությամբ, իր ելույթով խորը պատկերացումներ տվեց ներդրումային արբիտրաժի զարգացող դինամիկայի վերաբերյալ ամբողջ աշխարհում: 

Հայկ Հովհաննիսյանը՝ իրավաբանական ընկերությունից․ հանդես եկավ «Ներդրումային  արբիտրաժ. ծուղակ կամ փրկություն» թեմայով բովանդակալից զեկույցով, որը ներկայացնում էր ազդեցիկ դեպք՝ կենտրոնացած Հայաստանի վրա՝ ընդգծելով ռազմավարական նկատառումները ներդրողների և իրավաբանների համար: 

3-րդ՝ վերջին օրը՝ հունիսի 21-ին կլոր սեղան քննարկում տեղի ունեցավ։  

Քննարկման առաջին նիստը նվիրված էր թվային նորարության հզորացմանը, որի խոսնակն էր Այ Սի Սի Հայաստանյան կոմիտեի Թվային տնտեսության հանձնաժողովի անդամ Գևորգ  Հայրապետյանը։ 

Երկրորդ նստաշրջանին Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Կարապետյանն անդրադարձավ Հայաստանում կատարվող ներդրումների իրավական շրջանակին։ 

Քննարկումը շարունակեց Կորպորտաիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի նախագահ Իրինա Փահլևանյանը՝ անդրադարձ կատարելով Հայաստանում երկարաժամկետ ներդրումների համար կորպորատիվ կայունության կիրառմանը։ 

Եվ ի վերջո քննարկումն ավարտվեց Գլխավոր Քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի կողմից փակման խոսքով, ինչպես նաև Այ Սի Սի Հայաստանյան կոմիտեի ներկայացմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել