Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք միշտ քննարկել ենք բոլոր գերիների վերադարձի հարցը ՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերներին հետ։ Սա եղել է մեր օրակարգում, մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշակի հաջողություն ունեցանք այդ առումով՝ 32 գերի վերադարձել է, բայց մենք դրանով չենք բավարարվում և շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան»,-ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞, Գրիգորյանը պատասխանեց, որ ճիշտ չէ այդ հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև գերիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։