Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար

31-ամյա Ղանդիլյանը հունիսին հրաժարական է տվել Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնից և նշանակվել Ռուսաստանի սպորտի փոխնախարար։

Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության կայքում։

Նշենք, որ մայիսին Խաբարովսկի երկրամասի նախկին ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը նշանակվեց սպորտի նոր նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Օլեգ Մատիցինին։

Ղանդիլյանը 31տարեկան է։ Հունիսին նա լքեց Խաբարովսկի երկրամասի փոխմարզպետի պաշտոնը, երբ Դեգտյարյովը պաշտոն ստացավ ՌԴ կառավարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել